Հայկազ Բաղմանյանը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ
Քաղաքական
16:42 22/03/2018

Հայկազ Բաղմանյանը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայկազ Բաղմանյանին  ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին:

ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագրում ասված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը` ո ր ո շ ու մ եմ.

Գեներալ-լեյտենանտ Հայկազ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով Սգեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել էր  ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Placeholder
Հայկազ Բաղմանյանը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ