Արցախում ռեկորդային աճել է կոնյակի արտադրությունը
Տնտեսություն
14:03 23/03/2018
ԼՂՀ

Արցախում ռեկորդային աճել է կոնյակի արտադրությունը

Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2017 թվականին Արցախում արտադրվել է 28,5 հազար լիտր կոնյակ, ինչը 2016թ-ի համեմատ աճել է 129.8 տոկոսով:

Նշենք, որ 2016 թ-ին հանրապետությունում արտադրվել է 12.4  հազար լիտր կոնյակ:

Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են Արցախի ԱՎԾ-ից,  նախորդ տարի  հանրապետությունում 15.1%-ով աճել է նաև գինու արտադրությունը. եթե 2016-ին Արցախում արտադրվել է 1 61.9 հազար լիտր գինի, ապա 2017թ-ին՝  186.4 հազար լիտր:

Placeholder
Արցախում ռեկորդային աճել է կոնյակի արտադրությունը