Ստեղծում ենք ոչ թե սուպերվարչապետի, այլ քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող վարչապետի պաշտոն. Կոստանյան
Քաղաքական
14:53 23/03/2018
Հայաստան

Ստեղծում ենք ոչ թե սուպերվարչապետի, այլ քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող վարչապետի պաշտոն. Կոստանյան

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ մենք  գործնականում սկիզբ ենք դնում պառլամենտական կառավարման ձևին։ Դրա դրսևորումն ու իրականացումը մենք ապահովում ենք այս փաթեթի ընդունմամբ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։

Նրա խոսքով՝ այս փաթեթն իր ամբողջության մեջ կազմում է պետական ապարատի գործունեության հիմքը։

«Պետական ապարատը դարձնում ենք քաղաքական պատասխանատվության օբյեկտ, պառլամենտական վերահսկողության օբյեկտ։ Մեր հասարակության մեջ շատ է խոսվել այն մասին, որ այս համակարգով ստեղծվում է այսպես կոչված սուպերվարչապետական ինստիտուտ, բայց, ցավոք, մեր հասարակության մեջ ոչ բոլորն են համաձայն այն դիրքորոշման հետ, որ երբ մարդու վրա դնում ես պարտավորություններ, դա ոչ թե իր իրավունքներն է ավելացնում, այլ պատասխանատվությունն է ծանրացնում, և այդ տեսակետից մենք ոչ թե սուպերվարչապետի պաշտոն ենք ստեղծում, այլ ստեղծում ենք ժողովրդի և պառլամենտի առաջ քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող վարչապետ»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչու ոստիկանությունը և Ազգային անվտանգության խորհուրդը նախարարություն չեն դառնում, Կոստանյանը բացատրեց, թե դա անընդունելի կլիներ, քանի որ դրանք հատուկ ծառայություն իրականացնող մարմիններ են, որոնք առավել ևս ապաքաղաքական  պետք է լինեն:

Placeholder
Ստեղծում ենք ոչ թե սուպերվարչապետի, այլ քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող վարչապետի պաշտոն. Կոստանյան