ԱԺ արտահերթում քննարկված տասը օրինագծերն ընդունվեցին
Քաղաքական
15:55 23/03/2018
Հայաստան

ԱԺ արտահերթում քննարկված տասը օրինագծերն ընդունվեցին

ԱԺ արտահերթ նիստում 64 կողմ, 26 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց  «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագիծն ընդունվեց 65 կողմ, 26 դեմ ձայնով։
Միաձայն ընդունվեց  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Օտարերկրացիների մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը։

«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին դեմ քվեարկեց «Ծառուկյան» դաշինքը։ Օրինագիծն ընդունվեց 70 կողմ ձայնով։
83 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց նաև միջազգային պայմանագրերի մասին օրենքի նախագիծը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց 83 կողմ, 7 դեմ ձայնով։

Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 63 կողմ, 26 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Քաղաքացիական ծառայության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն էլ ընդունվեց 62 կողմ, 26 դեմ ձայնով։

Նշենք, որ ներկայացված բոլոր օրինագծերն ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

 

Placeholder
ԱԺ արտահերթում քննարկված տասը օրինագծերն ընդունվեցին