Ֆրանսիայի սուպերմարկետում գերի վերցվածներն ազատվել են
Իրավունք
17:08 23/03/2018
Աշխարհ

Ֆրանսիայի սուպերմարկետում գերի վերցվածներն ազատվել են

Ֆրանսիայի հարավում գտնվող Տրեբ քաղաքի սուպերմարկետում գերի վերցվածներն ազատ են արձակվել: Այս մասին տեղեկացնում է Kommersant-ը: Քաղաքապետ Էրիկ Մենասսիի խոսքով՝ հանցագործն ու ոստիկանը դեռևս շենքում են: Ըստ որոշ տեղեկությունների՝ մեկ կամ երկու մարդ մահացել է:

Հիշեցնենք, անհայտ անձը, ով գերի է վերցրել մարդկանց, հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության համախոհ լինելու մասին: Որոշ տվյալներով՝ նույն այս անձը ավելի վաղ հրաձգություն է բացել ոչ հեռու գտնվող Կարկասոն քաղաքում և ոստիկանի վիրավորել:

Ֆրանսիայի իշխանություններն այս միջադեպը որպես ահաբեկչություն են գնահատում: Վարչապետ Էդուարդ ֆիլիպն իրավիճակը «լուրջ» է անվանել: Ներքին գործերի նախարար Ժերար Կոլլոնը ուղևորվել է դեպքի վայր:

Placeholder
Ֆրանսիայի սուպերմարկետում գերի վերցվածներն ազատվել են