«Ժամանակ». Ովքեր են ներկա եղել Գագիկ Հարությունյանի 70-ամյակի միջոցառմանը
Օրվա մամուլ
09:27 24/03/2018
Հայաստան

«Ժամանակ». Ովքեր են ներկա եղել Գագիկ Հարությունյանի 70-ամյակի միջոցառմանը

«Ժամանակ»-ը գրում է, թե «Օջախ» ռեստորանում Հայաստանի իշխանական քաղաքական էլիտան երեկ նշել է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակը:

«Մեր տեղեկություններով՝ միջոցառմանը, բացի իշխանության բարձրագույն նրկայացուցիչներից՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ներկա էին նաև  նախկին պաշտոնյաներ, ովքեր թվում է, թե անվերադարձ խզել էին իրենց կապերը իշխանության հետ: Մասնավորապես արարողության ներկա էին նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բերգլարյանը,  Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: Արցախից ներկա էին նախագահ Բակո Սահակյանը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, նախկին ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը...Ավելացնենք նաև, որ  ՍԴ նախագահի ծննդյան տոնը իր ներկայությամբ պատվել էր նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: Միջոցառման մասնակիցներն ասում են, որ  կատարյալ ազգային համաձայնության հասնելու համար բացակայում էին միայն  Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը»,- գրել է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Placeholder
«Ժամանակ». Ովքեր են ներկա եղել Գագիկ Հարությունյանի 70-ամյակի միջոցառմանը