Հունվարին Հայաստանում գորգերի արտադրությունն աճել է 50%-ով
Տնտեսություն
18:30 24/03/2018
Հայաստան

Հունվարին Հայաստանում գորգերի արտադրությունն աճել է 50%-ով

2018 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալն աճել է 50 տոկոսով:

Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարվա հունվարին հանրապետությունում արտադրվել է 0.6 տոննա գորգեր և գորգեղեն, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 0.4 տոննա:

Նշենք, որ Հայաստանում գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրությունը  2017 թվականի ընթացքում հիմնականում անկման ցուցանիշներ էր գրանցում, սակայն տարեկան կտրվածքով գորգերի արտադրությունն աճել է։

Վիճակագրության համաձայն՝  նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 19.8 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2016 թվականի համեմատ աճելով 10%-ով։

Նշենք, որ 2016թ-ի Հայաստանում արտադրվել է 18 տոննա գորգեր և գորգեղեն, 2015թ-ին՝ 41 տոննա։

 

Placeholder
Հունվարին Հայաստանում գորգերի արտադրությունն աճել է 50%-ով