Երգիչ Վիտասը ձերբակալվել է
Իրավունք
18:57 27/03/2018
Աշխարհ

Երգիչ Վիտասը ձերբակալվել է

Ռուս երգիչ Վիտալի Գրաչովը, որը հայտնի է Վիտաս բեմական անվանումով,  7 օրով ձերբակալվել է փողոցում կրակելու համար: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն:

Ոստիկանությունը սկզբից Գրաչովին մեղադրանք է առաջադրել մանր խուլիգանության համար և տուգանել 500 ռուբլով, սակայն դատախազությունը չեղարկել է այդ որոշումը `ավելի կոշտ պատիժ սահմանելու համար:

Ըստ աղբյուրի՝ մարտի 22-ին Վիտասը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ փողոցում կրակ է բացել: Հարևանների կանչով դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնք երգչին տարել են ոստիկանություն: Նշվում է, որ  Գրաչովը սկզբում դիմադրել է, փակվել է տանը և հրաժարվել բացել դուռը:

Վիտասը պատմել է, որ կրակել է դատարկ փամփուշտներով ատրճանակից:

Նշենք, որ երգիչը հաճախ է հայտնվում ոստիկանների ուշադրության կենտրոնում: Մի քանի տարի առաջ նա զրկվել էր վարորդական իրավունքից հեծանվորդուհուն վրաերթի ենթարկելու համար: 

Placeholder
Երգիչ Վիտասը ձերբակալվել է