Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքի դիմաց հայաստանցիները ծաղիկներ ու խաղալիքներ են թողնում՝ ի հիշատակ Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից զոհվածների:
Քաղաքացիներից մեկն էլ թողել է «Կեմերովո, մենք քեզ հետ ենք» գրությունը:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, նրանցից 41-ը երեխաներ են:
Երեխաների ու մեծերի մահվան պատճառ դարձած ողբերգական հրդեհի կապակցությամբ ռուսաստանցի պաշտոնակիցներին և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին կարեկցանքի և զորակցության խոսքեր են ուղղել ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը:
ՀՀ ԱԳՆ երեկ հրապարակած տեղեկությունների համաձայն, տուժածների թվում հայեր չկան:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)