«Ժամանակ». Ո՞վ կլինի առողջապահության հաջորդ նախարարը
Օրվա մամուլ
09:41 28/03/2018
Հայաստան

«Ժամանակ». Ո՞վ կլինի առողջապահության հաջորդ նախարարը

«Ժամանակ»-ը գրում է. «Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի պաշտոնանկության հարցը կարծես թե վերջնականապես վճռված է, որովհետև տարբեր շահագրգիռ անձինք պայքարում են այդ պաշտոնում իրենց դրածոն ունենալու համար: Սամվել Ալեքսանյանը փորձում է այդ պաշտոնին նշանակել տալ իր սեփականությունը հանդիսացող «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանին, ՀՅԴ-ն լոբբինգ է անում իր թեկնածու Արտավազդ Սահակյանի համար, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը այդ պաշտոնին ուզում է տեսնել Մայր աթոռի սեփականությունը հանդիսացող «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին: Թե կողմերից ում փաստարկներն ավելի համոզիչ կլինեն բարձրագույն իշխանության համար՝ պարզ կլինի ապրիլի 17-ից հետո»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Ժամանակ». Ո՞վ կլինի առողջապահության հաջորդ նախարարը