Մահացել է դերասան Օլեգ Անոֆրիևը
Մշակույթ
16:25 28/03/2018
Աշխարհ

Մահացել է դերասան Օլեգ Անոֆրիևը

Մահացել է երգիչ, դերասան Օլեգ Անոֆրիևը։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։ Արտիստը 87 տարեկան էր։ Դերասանը երկար ժամանակ հիվանդ էր։

«Նա ամենահրաշալի և զարմանալի արտիստն էր, «մեր մանկության ձայնը»։ Երեխաների պահապան-հրեշտակը մահացավ երեխաների մահվան կապակցությամբ հայտարարված սգո օրը, այստեղ ինչ-որ խորհուրդ կա»,- ասել է արտիստի ընկերը՝ դերասան և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Օլեշկոն։

Անոֆրիևը հայտնի է մի շարք ֆիլմերից, ինչպես՝ «Կիթառով աղջիկը», «Հեքիաթ կորսված ժամանակի մասին», «Եղեք իմ ամուսինը», «Մարդը Կապուցինների փողոցից» և այլն։

Placeholder
Մահացել է դերասան Օլեգ Անոֆրիևը