«Հրապարակ». Ապրիլի 17-ից հետո կձևավորվի «համաձայնության կառավարություն»
Օրվա մամուլ
09:35 29/03/2018
Հայաստան

«Հրապարակ». Ապրիլի 17-ից հետո կձևավորվի «համաձայնության կառավարություն»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր աղբյուրները չեն բացառում, որ ապրիլի 17-ից հետո կստեղծվի «համաձայնության կառավարություն»` ԲՀԿ-ի մասնակցությամբ, և ԲՀԿ վերջին տրանսֆորմացիաները կապված են ոչ միայն Եվրոպայի պահպանողականների կուսակցության անդամակցության պահանջների հետ` երիտասարդության լուրջ ներգրավում, գենդերային քաղաքականության ակտիվացում, գործող կառույցների առկայություն, այլև սպասվելիք` «համաձայնության կառավարության» գործոնի հետ»:

Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների` եթե «Ծառուկյան դաշինքը» մտնի կոալիցիա, ապա կստանձնի հումանիտար երկու նախարարության` սոցապ և առողջապահության, պատասխանատվությունը և մեկ մարզպետ կունենա: Սոցապնախարարի պաշտոնում ԲՀԿ-ականները տեսնում են Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանին։

Անգամ ասում են, որ Ծառուկյանը նախնական զրույց է ունեցել Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ` Կարոյից հետո մարզը ղեկավարելու առնչությամբ։ Ասել է, որ դեռ քննարկման փուլում է հարցը՝ «վերջնական պայմանավորվածություններ չկան, բայց իմացի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Հրապարակ». Ապրիլի 17-ից հետո կձևավորվի «համաձայնության կառավարություն»