«Ժողովուրդ». Երևանի օրը կփոխվի
Օրվա մամուլ
09:48 29/03/2018
Հայաստան

«Ժողովուրդ». Երևանի օրը կփոխվի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, այս տարի` հոկտեմբերի 13-ին: Բայց «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է փոխել մայրաքաղաքի օրը:

Ավելին` նա այսօր այդ մասին որոշման նախագիծ է ներկայացնելու կառավարության նիստում, իսկ գործադիրն էլ հավանության կարժանացնի հարցը: Քաղաքապետն օրը փոխելու նախաձեռնությունը պայմանավորել է նոյեմբերին ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովով: Ու հիմա ցանկանում են Երևանի օրը նշել ոչ թե հոկտեմբերի 13-ին, այլ սեպտեմբերի 29-ին և 30-ին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». Երևանի օրը կփոխվի