Մարզպետարանների գործունեության պլանային իրատեսական ցուցանիշները ոչ ամբողջությամբ են իրականացվել. Վարչապետ
Տնտեսություն
11:46 29/03/2018
Հայաստան

Մարզպետարանների գործունեության պլանային իրատեսական ցուցանիշները ոչ ամբողջությամբ են իրականացվել. Վարչապետ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարզպետարանների 2018 թվականի գործունեության ծրագրին:

Նրա խոսքով՝ մարզերի 2017 թվականի հաշվետվությունների ուսումնասիրման և մարզային խորհրդակցությունների արդյունքում, պետք է ընդգծել, որ բոլոր մարզերում 2016 թվականի ցուցանիշների համեմատությամբ 2017 թվականին արձանագրվել է զգալի դրական աճ, այդ թվում՝ ֆինանսական, գյուղատնտեսական, սոցիալական, ինչպես նաև շինարարության, աղբահանության և այլ ոլորտներում։

Վարչապետը նշեց, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են 2018 թվականի մարզպետարանների գործունեության պլանային իրատեսական ցուցանիշները, որոնք սակայն՝ ոչ ամբողջությամբ են իրացվել համապատասխան տարեկան ծրագրերում։

Ելնելով վերոնշյալից Կարեն Կարապետյանը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման, Ֆինանսների նախարարներին և մարզպետներին մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ մարզպետարանների տարեկան գործունեության ծրագրերը վերանայելու ուղղությամբ, հատկապես անդրադառնալով  մեկ շնչի ընկնող համայնքների սեփական եկամուտների աճի ցուցանիշներին, համայնքային բյուջետային միջոցների հավաքագրման, ծախսային, համայնքներում աղբահանություն և սանիտարական մաքրման աշխատանքները ծաղսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ ցուցանիշներին։ Նշեց նաև, որ իրականացված աշխատանքների մասին պետք է ներկայացնել հաշվետվություն Կառավարության աշխատակազմ։

Վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին և մարզպետներին էլ հանձնարարեց մարզպետարանների աշխատակազմի և ենթակայությամբ գործող այն ոլորտներում, մարմիններում որտեղ արձանագրվել են բացթողումներ, օրենքով սահմանված կարգով անդրադառնալ նաև կադրային փոփոխությունների հարցերին։

Placeholder
Մարզպետարանների գործունեության պլանային իրատեսական ցուցանիշները ոչ ամբողջությամբ են իրականացվել. Վարչապետ