Բակո Սահակյանը ծանոթացել է Ասկերանի գյուղերում բարեկարգման ծրագրերի իրականացմանը
Քաղաքական
17:42 29/03/2018
ԼՂՀ

Բակո Սահակյանը ծանոթացել է Ասկերանի գյուղերում բարեկարգման ծրագրերի իրականացմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ և ծանոթացել գյուղերում բարեկարգման ծրագրերի իրականացմանը:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը կարևորել է գյուղական բնակավայրերի շարունակական և համաչափ զարգացումը՝ համարելով այն Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման և ժողովրդագրության բարելավման կայուն հիմքերից մեկը:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների որակի և արդյունավետության պահպանման ուղղությամբ:

 

Placeholder
Բակո Սահակյանը ծանոթացել է Ասկերանի գյուղերում բարեկարգման ծրագրերի իրականացմանը