Կոնվերս Բանկը խաղարկում է UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի տոմս
Տնտեսություն
10:54 29/03/2018
Հայաստան

Կոնվերս Բանկը խաղարկում է UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի տոմս

Կոնվերս Բանկը՝ «Հանդիպեք չեմպիոններին» ակցիայի շրջանակներում, իր Mastercard և Maestro  քարտապաններին է առաջարկում կատարել անկանխիկ գնումներ և UEFA Չեմպիոնների Լիգայի՝ Կիևում կայանալիք  եզրափակիչ խաղին գտնվելու հնարավորություն  ստանալ:

Ակցիան գործարկվում է անկանխիկ գործարքների խրախուսման նպատակով և դրա ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել այն Mastercard և  Maestro քարտապանները, որոնք ակցիայի շրջնակներում՝ 2018թ.-ի մարտի 26-ից մայիսի 10-ը ներառյալ կկատարեն առնվազն  25 անկանխիկ գործարք  նվազագույնը 400,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի:

«Ակցիայի շրջանակներում կխաղարկվի UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի 1 տոմս երկու հոգու համար և ուղևորություն դեպի Կիև: Ակցիայի շրջանակներում առավելագույն գումարի և քանակի գործարքներ կատարած ևս 9 քարտապան կստանան  դրամական պարգև», -  հայտնում են բանկից:

«Հանդիպեք չեմպիոններին» ակցիայի վերջնաժամկետը մայիսի  10-ն է:


Մանրամասները՝  հղմամբ:

Placeholder
Կոնվերս Բանկը խաղարկում է UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի տոմս