Արցախում պայթյունի փաստով քննության համար դրսից փորձագետներ են հրավիրվել. The HALO Trust
Տարածաշրջան
17:23 29/03/2018
ԼՂՀ

Արցախում պայթյունի փաստով քննության համար դրսից փորձագետներ են հրավիրվել. The HALO Trust

The HALO Trust  կազմակերպությունը հրապարակել է  Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով զոհվածների անունները՝ Պավել Հակոբով,  Մարատ Պետրոսյան, Սամսոն Ավանեսյան:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ պայթյունի հետևանքով երկու մարդ վիրավորվել է՝ Արամ Մկրտչյանի ու Գարիկ Գոհիրյան: Նրանց վիրահատությունը քիչ առաջ ավարտվել է:

«Խոր վշտով հայտնում եմ, որ մարտի 29-ի առավոտյան Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով երեք աշխատակից մահացել է, իսկ երկուսը՝ վիրավորվել: Այդ ժամանակ անձնակազմի անդամները գտնվում էին մեքենայի մեջ ՝իրականացնելով ականադաշտի հետազոտական աշխատանքներ:

Ներկայումս վիրավորները ստանում են համապատասխան բուժօգնություն Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում։ ՀԱԼՈ Թրասթը արդեն տեղեկացրել է տուժածների ընտանիքներին։ Մենք սերտորեն աշխատում ենք ԼՂ-ի ոստիկանության և իշխանությունների հետ, բացի դրանից դրսից հրավիրել ենք փորձագետների, որպեսզի կարողանանք լիարժեք փաստեր ներկայացնել պատահարի մասին։

Ամեն օր աշխարհի տարբեր մասերում, ՀԱԼՈ-ի  անձնակազմի ավելի քան 8,000 անդամներ այնպիսի վայրերում են աշխատում, որտեղ նույնիսկ մուտք գործելն է վտանգավոր և այս ողբերգական պատահարը ևս մեկ անգամ ցույց է տալիս այն վտանգը, որի հետ առնչվում են և մեր աշխատանքի կարևորությունը։ Մեր գործընկերները մահացել են աշխատանքի ժամանակ, երբ  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար տարածքը ապահով էին դարձնում»,-ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Placeholder
Արցախում պայթյունի փաստով քննության համար դրսից փորձագետներ են հրավիրվել. The HALO Trust