«Հրապարակ». Ով կլինի կառավարության աշխատակազմի նոր ղեկավարը
Օրվա մամուլ
09:36 30/03/2018
Հայաստան

«Հրապարակ». Ով կլինի կառավարության աշխատակազմի նոր ղեկավարը

«Հրապարակ»-ը գրում է. «Ապրիլին ձևավորվող նոր կառավարության փոխվարչապետներից մեկի պաշտոնն զբաղեցնելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ Իսկ ով է դառնալու Սերժ Սարգսյանի կառավարության աշխատակազմի նոր ղեկավարը։ Որոշ տեղեկություններով՝ նա պատրաստվում է աշխատակազմի ղեկավար դարձնել իր օգնականներից մեկին՝ Արմեն Աբելյանին, ով նախագահական ոտք է դրել նրա հետ՝ 2008-ին։ 2013-ին Ս․ Սարգսյանը նրան Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել։

Նշենք նաև, որ ՀՀ չորրորդ նախագահի աշխատակազմը գրեթե կրկնակի կրճատվում է, օրենքով սահմանվել է, որ այն չի գերազանցելու 155-ը: Կառուցվածքից բացակայելու են որոշ ստորաբաժանումներ՝ պայմանավորված նոր Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների փոփոխությամբ: Մասնավորապես, բացակայելու են վերահսկողական ծառայությունը, ԱԱԽ քարտուղարությունը, Հանրային խորհրդի գրասենյակը: Իսկ վարչապետի աշխատակազմը չի գերազանցի 600-ը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Հրապարակ». Ով կլինի կառավարության աշխատակազմի նոր ղեկավարը