Վարումը հրաժարվել է կատարել «Զիմնյայա վիշնյա» երգը
Մշակույթ
11:14 30/03/2018
Աշխարհ

Վարումը հրաժարվել է կատարել «Զիմնյայա վիշնյա» երգը

Երգչուհի Անժելիկա Վարումը Իրկուտսկում համերգի ժամանակ ծրագրից հեռացրել է բոլոր ակտիվ և ուրախ երգերը, մասնավորապես, 1996 թվականի հիթ «Զիմնյայա վիշնյա»։

Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո այս անունով ստեղծագործություն կատարելը տեղին չէ, «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ գրել է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

Սրանից բացի՝ երգչուհին դեռ չի որոշել, իր երգացանկից ամբողջությամբ հեռացնի՞ այս երգը, թե՞ ոչ։

Իրկուտսկի համերգից ստացած ողջ հասույթը երգչուհին ուղղել է Կեմերովոյում զոհվածների ընտանիքներին։

Placeholder
Վարումը հրաժարվել է կատարել «Զիմնյայա վիշնյա» երգը