Լևոն Արոնյանը կփորձի պաշտպանել GRENKE Chess Classic-ի հաղթողի տիտղոսը
Սպորտ
14:40 30/03/2018
Հայաստան

Լևոն Արոնյանը կփորձի պաշտպանել GRENKE Chess Classic-ի հաղթողի տիտղոսը

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը տեղի է ունենալու 2018 թվականի նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը կմրցի հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանայի հետ:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայից հայտնում են, որ հավակնորդների մրցաշարի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Կարուանան նշել էր, որ արդեն անհամբերությամբ է սպասում չեմպիոնական մրցախաղին և Կարլսենի հետ հանդիպմանը և ավելացրել, որ մի քանի օր նրանց նրանք միմյանց դեմ կխաղան GRENKE Chess Classic մրցաշարում:

Երեկ կայացել է մրցաշարի վիճակահանությունը: Մագնուս Կարլսենը ընտրել է 10-րդ մեկնարկային համարը, իսկ Կարուանան՝ առաջին: Այսպիսով աշխարհի չեմպիոնը և հակակնորդը միմյանց դեմ կմրցեն մրցաշարի հենց առաջին տուրում: Կարուանան կխաղա սպիտակ խաղաքարերով:

Աղբյուրը գրում է, որ GRENKE Chess Classic-ի հաղթողի տիտղոսը կփորձի պաշտպանել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ում համար սա վերականգնվելու շատ լավ առիթ է հավակնորդների մրցաշարի անհաջողությունից հետո: Մեկնարկային տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Գեորգ Մեյերը:

Անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր՝ միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանո Կարուանայից:

Placeholder
Լևոն Արոնյանը կփորձի պաշտպանել GRENKE Chess Classic-ի հաղթողի տիտղոսը