ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար
Տնտեսություն
17:09 30/03/2018
Հայաստան

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

Համաձայն ԱՄՆ նախագահի կողմից  նախօրեին ստորագրած հրամանագրի՝ 2018 թվականի ապրիլի 22-ից կվերագործարկվի Ընդհանրացված արտոնությունների համակարգի տրամադրումը Հայաստանի համար։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Քանի որ GSP-ի վերագործարկումը հետադարձ ուժ ունի, ներմուծողները կարող են դիմել մինչև համակարգի վերագործարկումը (2018թ․ հունվարի 1-ից ապրիլի 22-ը) վճարված տուրքերը հետ ստանալու համար։ Համապատասխան դիմումը պետք է ներկայացնել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 19-ը։ 

Placeholder
ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար