Իսրայելը մտադիր է վաճառել իր քաղաքացիների բժշկական տվյալները
Առողջություն
09:01 31/03/2018
Աշխարհ

Իսրայելը մտադիր է վաճառել իր քաղաքացիների բժշկական տվյալները

Իսրայելի կառավարությունը 110 հազար մարդու բժշկական տվյալների հավաքագրման զանգվածային աշխատանք է սկսում։ Այս մասին տեղեկացնում է meddaily.ru-ն։

Այս աշխատանքի համար 5 տարի կպահանջվի։ Հավաքագրված տեղեկատվությունը բարձրաստիճան պաշտոնյաները մտադիր են վաճառել։ Նախնական գնահատականներով՝ այս տեղեկատվությանն ու բժշկական տվյալների ընդլայնված բազային հասանելիությունը երկրին տարեկան մի քանի միլիարդ դոլարի եկամուտ կբերի։

Առայժմ պարզ է միայն այն, որ նշված նախաձեռնության իրականացման համար կառավարությունը հատկացնում է գրեթե 300 միլիոն դոլար։ Ծրագրի մեկնարկը նախատեսված է այս տարվա չորրորդ քառամյակի ժամանակ։ Հեռանկարում Իսրայելը մտադիր է բժշկական տեղեկությունների թվային բազայում միավորել Իսրայելի 8,5 միլիոն բնակիչների տվյալներ։

Placeholder
Իսրայելը մտադիր է վաճառել իր քաղաքացիների բժշկական տվյալները