Ավելի հայտնի, քան Քարդաշյանները. Մխիթարյանի մասին նոր ֆիլմ է պատրաստվել
Աշխարհում
15:29 31/03/2018
Աշխարհ

Ավելի հայտնի, քան Քարդաշյանները. Մխիթարյանի մասին նոր ֆիլմ է պատրաստվել

Յութուբյան հայտնի ֆուտբոլային ալիքը՝ Copa90-ը ֆիլմ է պատրաստել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի  ավագ, կիսապաշտպան, «Արսենալ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանի մասին:
Ֆիլմը կոչվում է՝ «Մխիթարյան. Ավելի հայտնի, քան Քարդաշյանները»:

Այս դիտարկմանը Մխիթարյանը պատասխանում է ծիծաղով, նկատում. «Չգիտեմ: Նայած, թե որ կողմից եք նայում, դժվար է պատասխանել»:

Մխիթարյանը պատմում է իր անցած ուղու մասին՝ սկսած «Մետալուրգ»-ից մինչև Լոնդոնի «Արսենալ»:  Ֆիլմի հեղինակը նկատում է, որ ֆուտբոլիստը շատ հայտնի է Հայաստանում,  նա երկրի լավագույն ռմբարկուն է և բարձրացրել է երկրի իմիջը:

«Նրան հայրենիքում մեծարում են, ինչպես ժամանակին իրենց հայրենիքում Պելեին ու Մարադոնային»,-Մխիթարյանի մասին ֆիլմում ասել է  նրա հայ երկրպագուներից Վահեն:

«Մխիթարյանն ազգի հերոս է, բոլորը ճանաչում են նրան՝ անկախ այն բանից սիրում ու դիտում են ֆոտբոլ, թե ոչ»,-ասում է մեկ այլ երկրպագու:
 

Placeholder
Ավելի հայտնի, քան Քարդաշյանները. Մխիթարյանի մասին նոր ֆիլմ է պատրաստվել