Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թալիշում գլխի ծանր վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանը մի քանի բարդ վիրահատությունից հետո այսօր մոր հետ Եռաբլուր էր եկել՝ հարգելու ապրիլյան պատերազմում զոհված ընկերների հիշատակը:
«Ոնց ասեմ, չեմ կարողանում մոռանալ այդ օրերը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկը:
Նա հիշում է, որ պայթյունի ձայները սկսել են լսել գիշերը 2-ից, առավոտյան դիրքեր են բարձրացել, վիրավորում է ստացել:
«Հիմա լավ եմ, քիչ-քիչ առաջ եմ գնում»,-ասաց նա:
Հովհաննեսն անցած երկու տարիների ընթացքում հաճախ է մտորել տեղի ունեցածի մասին, մի բան հաստատ գիտի՝ բանակը պետք է ամուր լինի:
Հիշեցնենք, որ Հովհաննես Պողոսյանը 2016 թվականի մայիսի 13-ին Թալիշում ստացել է գանգուղեղի հրազենային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևան: Սա Հովհաննեսի երկրորդ վիրավորումն է: Առաջին անգամ վիրավորում ստանալուց հետո նորից, կամավոր, դիրքեր էր բարձրացրել:
Հովհաննեսը 28 օր եղել է կոմայում, 36-րդ օրը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, 105 օր մնացել է հոսպիտալում: Նշենք, որ բժիշկները Հովհաննեսին ապրելու զրո տոկոս հավանականություն էին տվել: