Վլադիմիր Հակոբյանը հաղթանակով է մեկնարկել Դուբայ Օփենում
Սպորտ
17:19 03/04/2018
Հայաստան

Վլադիմիր Հակոբյանը հաղթանակով է մեկնարկել Դուբայ Օփենում

ԱՄԷ Դուբայ քաղաքում մեկնարկել է Դուբայ Օփեն միջազգային մրցաշարը, որն անցկացվում է 20-րդ անգամ: Մրցաշարի մասնակցում են 33 երկրների 164 շախմատիստ, այդ թվում՝ 36 գրոսմայստեր:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ մրցաշարի մասնակիցների թվում են Դուբայ Օփենի առաջին հաղթող գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը և Վլադիմիր Հակոբյանի որդին՝ պատանի շախմատիստ Էդուարդ Հակոբյանը:

Մրցաշարի առաջին տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ է տոնել  ՖԻԴԵ-ի վարպես Մոհաննադ Ֆարհանի նկատմամբ, իսկ կրտսեր Հակոբյանը պարտվել է Վրաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևան Պանցուլայային:

Այսօր տեղի կունենա մրցաշարի երկրորդ տուրը:

Placeholder
Վլադիմիր Հակոբյանը հաղթանակով է մեկնարկել Դուբայ Օփենում