Խոշոր եղջերավորների արհեստական սերմնավորման ծրագիրը վերամշակման փուլում է
Տնտեսություն
16:21 04/04/2018
Հայաստան

Խոշոր եղջերավորների արհեստական սերմնավորման ծրագիրը վերամշակման փուլում է

Հայաստանում այս տարվա ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման հարցով հիմնական քննարկումը եղել է Կառավարությունում վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ։

Ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը նշեց, որ այդ քննարկումից հետո հանձնարարվել է ծրագիրը ևս մեկ անգամ մշակել՝ վերամշակել, բացի այդ, ևս մեկ անգամ ոլորտը ներկայացնող ֆերմերների, գործարարների, մասնագետների ներգրավել։

Հարցերը բոլոր տեսանկյուններից մանրամասն քննարկելուց հետո արդեն ծրագիրը կգնա իր ստարտային փուլ։ Փոխնախարարը նշեց՝ հանձնարարություն է տրված հնարավոր սեղմ ժամկետներում սկսել այս ծրագիրը։

Placeholder
Խոշոր եղջերավորների արհեստական սերմնավորման ծրագիրը վերամշակման փուլում է