Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հակոբյան. Եթե լավ եղանակն այսօր պահպանվի, Լոռիում ցրտահարության վտանգ չի լինի
«Այս պահին Լոռու մարզի տարածաշրջաններում ցրտահարության վտանգ չկա»,- Panorama.am-ի հետ զրույցում այս մասին ասաց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը:
Ծիրանենու, դեղձենու, սալորենու ծաղիկներին նստած ձյունն անվտանգ կլինի, եթե ձյունը հալվի, ծաղկաթերթերին էլ ջրի հետքեր չմնան:
«Ձյունն արդեն հալվել է, եթե նման արևոտ եղանակը պահպանվի, ծաղիկները չորանան, ցրտահարություն չի լինի: Իսկ եթե ծաղիկների վրա ջուր մնա, գիշերն էլ զրոյից ցածր ջերմաստիճան լինի, ցրտահարության վտանգը մեծ է»,-բացատրեց գյուղատնտեսության ոլորտի մասնագետը:
Հակոբյանի խոսքով, համայնքներից մինչ այս պահը ահազանգեր չեն ստացել: Առավոտյան վարչությունն աշխատանքը սկսել է Լոռու մարզի տարածաշրջաններ՝ Սպիտակ, Թումանյան, Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի, Տաշիր զանգահարելով: Այգիների հիմնական մասը Թումանյանում են՝ Շնողում, Օձունում, Մեծ Այրումում:
Աշնանացան հացահատիկին էլ վտանգ չի սպառնում: