Ականի պայթյունի հետևանքով տուժածներից մեկին դեռ արհեստական շնչառության սարք է միացված
Տարածաշրջան
15:12 04/04/2018
ԼՂՀ

Ականի պայթյունի հետևանքով տուժածներից մեկին դեռ արհեստական շնչառության սարք է միացված

Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Արամ Մկրտչյանի (ծնվ. 1974 թ.) վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Վերքը լավանում է առաջնային ձգումով, առանց բարդությունների:

Հիշեցնենք, որ նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում:

 Ականի պայթյունի հետևանքով վիրավորված մյուս հիվանդը՝ Գարիկ Ղահրիյանը (ծնվ. 1987 թ.) գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ արհեստական շնչառության սարքի ներքո, վիճակը շարունակում է գնահատվել ծանր, հարաբերական կայուն: Հիվանդին պատրաստում են էտապային երկրորդ վիրահատության:

Հիշեցնենք, որ նրա մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների ամպուտացիա, հեռացվել էր փայծաղը, ուներ հեմոռագիկ շոկ երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ:

Placeholder
Ականի պայթյունի հետևանքով տուժածներից մեկին դեռ արհեստական շնչառության սարք է միացված