«Ժամանակ». Հակոբ Հակոբյանն առաջարկում է՝ հիվանդանոցները ևս դեղեր ներմուծելու իրավունք ունենան
Օրվա մամուլ
09:25 05/04/2018
Հայաստան

«Ժամանակ». Հակոբ Հակոբյանն առաջարկում է՝ հիվանդանոցները ևս դեղեր ներմուծելու իրավունք ունենան

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը երեկ իր ղեկավարած հանձնաժողովի նիստում անցկացրեց օրենսդրական մի նախաձեռնություն, որը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության  ներսում լուրջ ընդհարման պատճառ կարող է դառնալ:

Հակոբյանը, իր հանձնաժողովի ևս հինգ  անդամների հետ, ներկայացրել է նախագիծ «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին: Նրանք առաջարկում են,  որպեսզի Հայաստանի հիվանդանոցները  ևս դեղեր ներմուծելու իրավունք ունենան: Կառավարությունը կտրականապես դեմ է այս մոտեցմանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժամանակ». Հակոբ Հակոբյանն առաջարկում է՝ հիվանդանոցները ևս դեղեր ներմուծելու իրավունք ունենան