Գործադիր մարմինների ղեկավարները կներկայացնեն 2018-ի առաջին  եռամսյակի կատարողականները
Տնտեսություն
12:28 05/04/2018
Հայաստան

Գործադիր մարմինների ղեկավարները կներկայացնեն 2018-ի առաջին եռամսյակի կատարողականները

Կառավարության գործունեության 2018 թվականի համար նախատեսված են միջոցառումներ և գերակա խնդիրներ, որոնց  կատարումը ակնկալվում էր 2018 թվականի 1-ին եռամսյակում։

Վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին 15-օրյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի 1-ին եռամսյակում, ըստ ոլորտի՝ միջոցառումների ծրագրերի, գերակա խնդիրների և արդյունքների վերաբերյալ կատարողականները, նշելով նաև առաջիկայում նախատեսված հիմնական միջոցառումները և դրանց կատարման ուղղությամբ ձեռնարկված գործողությունները։

Վարչապետը նշեց, որ պետք է ներկայացնել տեղեկատվություն այս ժամանակահատվածում կատարված և ակնկալվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ։

 

Placeholder
Գործադիր մարմինների ղեկավարները կներկայացնեն 2018-ի առաջին եռամսյակի կատարողականները