Ֆլորիդայի դպրոցականները դեմ են թափանցիկ ուսապարկեր կրելուն
Կրթություն, գիտություն
19:02 05/04/2018
Աշխարհ

Ֆլորիդայի դպրոցականները դեմ են թափանցիկ ուսապարկեր կրելուն

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի Marjory Stoneman Douglas դպրոցի աշակերտներին, որտեղ փետրվարի 14-ին գնդակահարել էին 17 մարդու, պարտավորեցրել են կրել թափանցիկ ուսապարկեր:

«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ դպրոցականներին դուր չի եկել այս նորամուծությունը, և նրանք սկսել են ակտիվորեն բողոքել դրա դեմ։

Դպրոցականներին անվճար թափանցիկ ուսապարկեր են տվել գարնան արձակուրդից հետո: Ղեկավարությունը կարծում Է, որ այս նախազգուշական միջոցի շնորհիվ հնարավոր չի լինի զենք տանել դպրոց: Դպրոցականների կարծիքով՝ սա ներխուժում է իրենց անձնական տարածք:

Դպրոցականների բողոքի լուսանկրաները հայտնվել է թվիթերում։

 

Placeholder