Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտնում «շաքարի հարկը»
Տնտեսություն
15:33 06/04/2018
Աշխարհ

Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտնում «շաքարի հարկը»

Այսօրվանից Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտնում «շաքարի հարկը» ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրողների համար, որոնք գերազանցում են իրենց արտադրանքում շաքարի պարունակության նորման: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Նման հարկ սահմանելով  բրիտանական իշխանությունները ցանկանում են նվազեցնել քաղցր ըմպելիքների արտադրությունը, որոնք առաջացնում են գիրություն, առաջին հերթին երեխաների մոտ:

Հարկը կգանձվի 100 միլիլիտր հեղուկի մեջ ավելի քան 5 գրամ շաքարի պարունակության դեպքում: Սակայն, ըստ աղբյուրի, եթե ըմպելիքը պարունակի ավելի քան 8 տոկոս շաքար, ապա հարկի չափը կավելանա: Ընդորում, հարկման չեն ենթարկվի կաթի բարձր պարունակությամբ ըմպելիքները, քանի որ դրանք անհրաժեշտ են առողջ սննդակարգի համար:

Նշվում է նաև, որ հավաքված գումարը նախատեսվում է օգտագործել դպրոցահասակ երեխաների ֆիզիկական ակտիվության և հավասարակշռված սննդի խրախուսման ծրագրերի համար:

Placeholder
Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտնում «շաքարի հարկը»