Հենրիխ Մխիթարյանը վնասվածք  է ստացել
Սպորտ
12:50 06/04/2018
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Լոնդոնի «Արսենալ» ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և դարպասապահ Դավիդ Օսպինան  վնասվածքի պատճառով բաց կթողնեն Անգլիայի  առաջնության «Սաութհեմպտոն»-ի հետ կայանալիք հանդիպումը: Այս մասին հայտնում է BBC գործակալությունը:

Նրանք վնասվածքը ստացել են երեկ լոնդոնյան  «Արսենալ»-ի ու մոսկովյան ЦСКА-ի հանդիպման ժամանակ: Եվրոպայի եզրափակչի 1/4- փուլն ավարտվել է 4:1 հաշվով՝ Մխիթարյանի թիմի հաղթանակով:

Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ու փոխարինվել: Խաղից հետո տեղի ունեցած ասուլիսում Արսեն Վենգերը հայտարարել է, որ Մխիթարյանը վնասվածքը ստացել է ծնկի հատվածում:

 

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել