Սպորտի միջազգային օրն է
Սպորտ
14:11 06/04/2018
Հայաստան

Սպորտի միջազգային օրն է

Այսօր Սպորտի միջազգային օրն է։  2013 թվականի օգոստոսին Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ ապրիլի 6-ը հռչակվել է սպորտի՝ որպես խաղաղության խորհրդանիշի, համերաշխության և հանդուրժողականության գաղափարների կրողի միջազգային օր:

Օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։

«Սիրով շնորհավորում եմ  մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին՝ մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին, մարզասերներին:

Սպորտն այն բացառիկ ոլորտն է, որը ծառայում է արդարության, համախմբման, մրցակցի նկատմամբ հարգանքի և համերաշխության համընդհանուր գաղափարներին:
Սպորտը, լինելով նաև կրթության, զարգացման, առաջընթացի և խաղաղության խորհրդանիշներից մեկը, նպաստում է տարբեր ազգերի և հանրության ամենալայն շրջանակների ներկայացուցիչների միջև համագործակցության, հանդուրժողականության և խաղաղության գաղափարների տարածմանը և հաստատմանը:

Կրկին շնորհավորում եմ բոլորին, մաղթում լինել առողջ, կոփված, զբաղվել սպորտով և միանալ մեր համերաշխ մարզական ընտանիքին՝ մարզաշխարհին»,- ասված է նախարարի ուղերձում։

 

Placeholder
Սպորտի միջազգային օրն է