Նախարարությունից պարզաբանում են, ինչու է Հայաստանում նվազել հացահատիկի արտադրությունը
Տնտեսություն
11:26 06/04/2018
Հայաստան

Նախարարությունից պարզաբանում են, ինչու է Հայաստանում նվազել հացահատիկի արտադրությունը

«2017 թվականին հացահատիկի ցանքատարածություների կրճատումը պայմանավորված է եղել հիմնականում 2016 թվականի աշնանը գրանցված մթերման ցածր գներով»,-Panorama.am-ի հարցման ի պատասխան հայտնում են Գյուղատնտեսության նախարարությունից:

Ըստ պետական գերատեսչության հիմնավորման, մթերման ցածր գինը բացասական ազդեցություն է ունեցել շահութաբերության մակարդակի վրա, իսկ համախառն արտադրանքի ծավալները կրճատվել են 2017 թվականի բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով:

ԳՆ-ից նաև փաստական տվյալներ են ներկայացրել.
«Համաձայն ՀՀ ԱՎԾ-ի կողմից հրապարակած տվյալների՝ հանրապետությունում հացահատիկի ցանքատարածությունները և համախառն բերքը կազմել են.
2015 թվականին -199.146 հեկտար, 632.234 տոննա,
2016 թվականին -195.937 հեկտար, 598.964 տոննա,
2017 թվականին-153.156 հեկտար, 258.049 տոննա:

Ստացված տվյալներից ակնհայտ է, որ հանրապետության մարզերում հացահատիկային մշա-կաբույսերի ցանքատարածությունները 2017 թվականին նախորդ տարվա համեմատ կրճատվել են  42.781 հեկտարով, իսկ համախառն բերքը` 340.915 տոննայով»:

Հիշեցնենք Panorama.am-ը  գրել էր, որ մինչ Հայաստանում հացահատիկի արտադրության 50 տոկոսով նվազում  է գրանցվել, Արցախում այս ոլորտում ամեն տարի նոր ռեկորդ են սահմանում: 2018-ին նախատեսում են գերազանցել 2017-ի ու 2016-ի գրանցած ռեկորդները:

Placeholder
Նախարարությունից պարզաբանում են, ինչու է Հայաստանում նվազել հացահատիկի արտադրությունը