Երևանում վաղը կմեկնարկի Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը
Սպորտ
14:42 06/04/2018
Հայաստան

Երևանում վաղը կմեկնարկի Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը

Ապրիլի 7-8-ին Երևանում կանցկացվի Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը: Լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց Ֆեդերացիայի նախագահ  Անդրանիկ Հակոբյանը: Առաջնության շրջանակում կմրցեն երեխաները, պատանիներն ու մեծահասակները: Արդեն Հայաստան են ժամանել միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները:

«Առաջնությանը մասնակցելու են 28 երկրների մոտ 700 մարզիկներ»,-ասաց նա:

Հակոբյանի ներկայացրած թվերի համաձայն, ողջ հանրապետության տարածքում գործում է  ֆեդերացիայի 100 ակումբ, ֆեդերացիան տարիների ընթացքում ներգրրավել է 3000-ից ավելի սաներ: 2017-ին Սպորտի և երիտասարդության նախարարության կողմից այն ընդգրկվել է պետական աջակցություն ստացող մարզաձևերի ցանկում:

«Սպորտի և երիտասարդության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանն աջակցել են, որպեսզի առաջնությունն անցկացվի պատշաճ մակարդակով»,-նշեց Հակոբյանը:

Մրցաշարին կարող են հետևել օնլայն հեռարձակմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Երևանում վաղը կմեկնարկի Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը