Հարավային Կորեայի նախկին նախագահը ձերբակալվել է
Քաղաքական
11:12 06/04/2018
Աշխարհ

Հարավային Կորեայի նախկին նախագահը ձերբակալվել է

Սեուլի կենտրոնական դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Խեին դատապարտել է 24 տարվա ազատազրկման։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, նախագահը ձերբակալվել էր նախորդ տարվա գարնանը՝ կաշառակերության մեղադրանքով։

Պակ Կին Խեն ձերբակալվել է 2017-ի մարտի վերջին։ Նրան մեղադրանք է առաջադրվել 18 կետերով, այդ թվում՝ կոռուպցիայի, կաշառակերության, պաշտոնական լիազորությունների չարաշահման, ինչպես նաև պետական տեղեկատվության բացահայտման համար։

Հարավկորեական դատախազությունը պահանջել էր նախկին նախագահին դատապարտել 30 տարվա ազատազրկման, ինչպես նաև մոտ 95 միլիոն դոլարի տուգանք գանձել։

Placeholder
Հարավային Կորեայի նախկին նախագահը ձերբակալվել է