«Հեն ջան, շուտ լավացի»
Սպորտ
17:42 09/04/2018
Հայաստան

«Հեն ջան, շուտ լավացի»

Ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը շուտափույթ ապաքինում է մաղթել հավաքականի ավագ, «Արսենալ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանին:

«Հեն ջան, շուտ լավացի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ղազարյանն ու հրապարակել ու իր և  Մխիթարյանի լուսանկարները:

Հիշեցնենք, որ անցած տարի Ղազախստանի հավաքականի հետ հանդիպմանը վնասվածք էր ստացել Գևորգ Ղազարյանը: Խաղից հետո լրագրողների հետ հանդիպմանը Մխիթարյանն ասել էր. «Բայց ամենակարևորը՝ Գևորգ Ղազարյանին առողջություն եմ ցանկանում, քանի որ դա ավելի կարևոր է, քան այս հաղթանակը»:

Մխիթարյանը ծնկի շրջանում վնասվածք է ստացել ապրիլի 6-ին Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում՝ Լոնդոնի «Արսենալ»-ի և  Մոսկվայի ԲԿՄԱ-ի  հանդիպման ժամանակ: Խաղն ավարտվեց լոնդոնցիների հաղթանակով:









Placeholder
«Հեն ջան, շուտ լավացի»