«Ժամանակ». Իր վարչապետությունը Սերժ Սարգսյանը սկսում է, այսպես ասած, առանց  ՀՀԿ-ի
Օրվա մամուլ
09:12 10/04/2018
Հայաստան

«Ժամանակ». Իր վարչապետությունը Սերժ Սարգսյանը սկսում է, այսպես ասած, առանց ՀՀԿ-ի

«Ժամանակ» թերթը, անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հարցազրույցին, որտեղ վերջինս նշել է, թե ճիշտ որոշումը Սերժ Սարգսյանի առաջադրումն է վարչապետի պաշտոնում, գրել է. «Այդպիսով, իր վարչապետությունը Սերժ Սարգսյանը սկսում է այսպես ասած առանց ՀՀԿ-ի, նույնիսկ Կարեն Կարապետյանի հետ, բայց առանց ՀՀԿ-ի: Իհարկե դա տեղի է ունենալու ՀՀԿ քվեարկությամբ, բայց առավել ևս այդ պայմաններում ընդգծվում է, որ մինչև քվեարկելը Սարգսյանը փաստորեն թույլ տվեց Կարեն Կարապետյանին հրապարակավ արհամարհել ՀՀԿ-ն:

Դա գուցե նաև Կարեն Կարապետյանին տրված մխիթարական մրցանակն էր, իր «արհամարհվածության» դիմաց, որովհետև առկա վիճակում, եթե ՀՀԿ-ն հավաքական արհամարհված է, ապա Կարեն Կարապետյանը շատ ավելի կոնկրետ: Իհարկե ամենից մեծ արհամարհանքը, որ ցուցաբերել է Սերժ Սարգսյանը, եղել է Հայաստանի հանրության և քաղաքացիների հանդեպ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժամանակ». Իր վարչապետությունը Սերժ Սարգսյանը սկսում է, այսպես ասած, առանց ՀՀԿ-ի