Ֆաբիանո Կարուանան՝ GRENKE Chess Classic մրցաշարի հաղթող
Աշխարհում
18:24 10/04/2018
Հայաստան

Ֆաբիանո Կարուանան՝ GRENKE Chess Classic մրցաշարի հաղթող

Ֆաբիանո Կարուանան, հավակնորդների մրցաշարում հաղթանակից հետո,դարձել է նաև GRENKE Chess Classic 2018 մրցաշարի հաղթող:

Հայաստանի շախմատային ֆեդերացիա պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մրցաշարում առաջինն ավարտվել է Արոնյան-Բլյուբաում պարտիան: Արոնյանը պարտիան սկսել է e4 քայլով և ակնհայտորեն ավելի լավ էր պատրաստված մրցակցից, քանի որ Բլյուբաումը առաջին 15 քայլի համար ծախսել է 45 րոպե: Այնուհանդեերձ, Արոնյանը որևէ առավելություն չի կարողացել ստանալ և 41-րդ քայլին կողմերը համաձայնել են կիսել միավորը: Արոնյանը մրցաշարում 1 հաղթանակ է տոնել և 8 պարտիա ավարտել է հաշտությամբ՝ 9 հնարավորից վաստակելով 5 միավոր, իսկ Բլյուբաումը 9 հնարավորից վաստակել է 4.5 միավոր, ինչը շատ բարձր արդյունք է պատանի շախմատիստի համար: Հաջորդը հաշտությամբ ավարտվել են Յիֆան - Նայդիչ, Մեյեր - Վաշիե-Լագրավ պարտիաները:

Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Նիկիտա Վիտյուգովը և Լևոն Արոնյանը վաստակել են 5-ական միավոր և կիսել 3-5-րդ հորիզոնականները:

Մրցաշարի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մրցաշարի էջում:

Placeholder
Ֆաբիանո Կարուանան՝ GRENKE Chess Classic մրցաշարի հաղթող