Վարդան Մինասյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Սպորտ
17:00 10/04/2018

Վարդան Մինասյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը:

Ֆեդերացիայի էջից տեղեկանում ենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկեց քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը:

Գործկոմի անդամները միաձայն կողմ են արտահայտվել ներկայացաված թեկնածության վերաբերյալ և Վարդան Մինասյանը հաստատվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Միևնույն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է  հաստատվել Արմեն Գյուլբուդաղյանցը: 

Placeholder
Վարդան Մինասյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ