Արդարացավ կառավարության նիստերը դռնփակ դարձնելու որոշումը. Դավիթ Հարությունյան
Քաղաքական
14:16 12/04/2018
Հայաստան

Արդարացավ կառավարության նիստերը դռնփակ դարձնելու որոշումը. Դավիթ Հարությունյան

Կառավարության այսօրվա դռնփակ նիստը տևել է ավելին, քան նախորդ անգամները: Այս մասին գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

«Որպես կանոն` կես ժամ տևող նիստը տևել է մեկուկես ժամ: Կարծում եմ, որ սա խոսուն հանգամանք է, որի մասին կարելի է փոքր-ինչ խորհել: Իրականում արդարացավ կառավարության նիստերը դռնփակ դարձնելու որոշումը, և դրա վառ ապացույցը այսօրվա նիստն էր՝ և բովանդակային, և հարցադրումների առումով»,- ասաց նա:

 

Placeholder
Արդարացավ կառավարության նիստերը դռնփակ դարձնելու որոշումը. Դավիթ Հարությունյան