Նախագիծը համարում ենք հետընթաց. Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական
10:36 12/04/2018
Հայաստան

Նախագիծը համարում ենք հետընթաց. Նաիրա Զոհրաբյան

Խորհրդարանն այսօր քվեարկության ներկայացրեց «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին  օրենքի նախագիծը։

Նախագծի հեղինակները Գալուստ Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Հակոբ Բեգլարյանը, Կարինե Աճեմյանը, Ալիկ Սարգսյանը, Մուրադ Մուրադյանը, Ռուզաննա Մուրադյանն են։

Վարման կարգով «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծին։

««Ծառուկյան» դաշինքը ևս նախագիծը համարում է հետընթաց։ Մենք բացարձակ նպատակահարմար չենք համարում նորից մեկ առանձին նախագիծ ներկայացնել, երբ որ հեղինակներն այս նախագծի շրջանակում ներառել են նաև այդ կարգավորումները»,- նշեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Որոշումն ընդունվեց  կողմ 62, դեմ 31 ձայնով։






Placeholder
Նախագիծը համարում ենք հետընթաց. Նաիրա Զոհրաբյան