Արցախի նախագահը կարևորել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի իրականացումը
Կրթություն, գիտություն
13:13 12/04/2018
ԼՂՀ

Արցախի նախագահը կարևորել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի իրականացումը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի պատասխանատուներին՝ նախագծի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ: 

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են Արցախում կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի իրականացումը՝ այն որակելով պահանջված ու հետաքրքիր:

Հանդիպմանը մասնակցել են կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Արցախի նախագահը կարևորել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի իրականացումը