Երևանում Գվինեայի քաղաքացին ավազակային հարձակում է իրականացրել Օմանի քաղաքացու նկատմամբ
Իրավունք
20:09 12/04/2018
Հայաստան

Երևանում Գվինեայի քաղաքացին ավազակային հարձակում է իրականացրել Օմանի քաղաքացու նկատմամբ

Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 5-անց 55-ին, 1-02 զանգահարած Օմանի քաղաքացին հայտնեց, որ մի անծանոթ փորձել է իրեն սպանել և թալանել է՝ գողացել փող, բջջային հեռախոս, անձնագիր ու փաստաթղթեր։  

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեցին կատարվածի հանգամանքները։

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ճշտվեց կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը: Ժամեր անց ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ավազակային հարձակման և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Գվինեայի քաղաքացի, 30-ամյա Բ. Ալֆա Ամիր Անայուինին։

Կասկածյալը ձերբակալված է, գողոնն՝ առգրավված։ Դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։

Placeholder
Երևանում Գվինեայի քաղաքացին ավազակային հարձակում է իրականացրել Օմանի քաղաքացու նկատմամբ