ՀՀ նախագահը չինացի գործարարին քաջալերել է գործունեություն ծավալել  գյուղմթերքների վերամշակման ոլորտում
Տնտեսություն
15:27 13/04/2018
Հայաստան

ՀՀ նախագահը չինացի գործարարին քաջալերել է գործունեություն ծավալել գյուղմթերքների վերամշակման ոլորտում

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է չինական Syntszyan company Chen and Agrotechnology Co.LTD ընկերության ղեկավար Լի Սիենմինին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում և զբաղվում է նաև հայկական գյուղմթերքների արտահանմամբ:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին և  ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում:

Ընկերության ղեկավարի հետ քննարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները, Արմեն Սարգսյանը քաջալերել է գործունեություն ծավալել նաև գյուղմթերքների վերամշակման ոլորտում:

Placeholder
ՀՀ նախագահը չինացի գործարարին քաջալերել է գործունեություն ծավալել գյուղմթերքների վերամշակման ոլորտում