Տավուշում ականի պայթյունի հետևանքով տուժածների վերջույթներն ամպուտացվել են
Առողջություն
14:17 13/04/2018
Հայաստան

Տավուշում ականի պայթյունի հետևանքով տուժածների վերջույթներն ամպուտացվել են

Տավուշի մարզի Այգեձոր համայնքում ականի պայթյունից տուժած երեք քաղաքացիները վիրահատվել են:

Panorama.am-ին  Բերդի զինվորական հոսպիտալի գլխավոր բժիշկ Էդիկ Գրիգորյանը հայտնեց, որ հիվանդներից երկուսի ոտքերն են ամպուտացվել, մեկինը՝ ձեռքը:

«Վիրահատությունից հետո նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր»,-ասաց նա:

Երեք քաղաքացիներից մեկը ստացել է նախաբազկի, մյուսը՝ կրնկի և երրորդը՝ ոտնաթաթի վնասվածք: Նրանց առաջին օգնություն է ցուցաբերել «Այգեձոր» ԱԿ-ի գլխավոր բժիշկը:

Placeholder
Տավուշում ականի պայթյունի հետևանքով տուժածների վերջույթներն ամպուտացվել են