«Ժողովուրդ». Չի բացառվում, որ «Ծառուկյան» խմբակցության մի մասը դեմ քվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը
Օրվա մամուլ
09:47 13/04/2018
Հայաստան

«Ժողովուրդ». Չի բացառվում, որ «Ծառուկյան» խմբակցության մի մասը դեմ քվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը

«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը մաս չի կազմի իշխող կոալիցիային... տևական ժամանակ այս դաշինքի ներսում, հատկապես իշխանությունների հետ բիզնես կապեր ունեցողները թաքուն հույսեր էին փայփայում, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան կփոխվի, և իրենց «ընդդիմադիրի» անհարմար վիճակին վերջ կդրվի: Բայց նրանց հույսերն ի դերև ելան, ու սա երկու պատճառով. նախ` ՀՀԿ-ն չի ցանկանում պաշտոններ զիջել, բացի այդ` եթե ԲՀԿ-ն իշխանություն դառնա, խորհրդարանական միակ ընդդիմադիր խմբակցությունը կմնա «Ելք»-ը, որին ստիպված են լինելու ԱԺ պաշտոններ բաշխել՝ այդ թվում և փոխնախագահի աթոռը, ինչը ՀՀԿ-ն որևէ կերպ չի ցանկանում:

Ու հիմա չի բացառվում, որ «Ծառուկյան» խմբակցության մի մասը դեմ քվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը, իսկ մի մասը կողմ կոճակը սեղմի` իբր միամտաբար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». Չի բացառվում, որ «Ծառուկյան» խմբակցության մի մասը դեմ քվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը