Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իմ քայլը» արշավի մասնակիցներն արդեն Երևանում են։ Նրանք փորձում էին մուտք գործել Երևանի պետական համալսարան, որի դռները փակված են։ Արշավի մասնակիցներին են միացել մի շարք ուսանողներ։ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև հավաքվածներին ընդառաջ դուրս եկավ ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նրան հորդորեց՝ փոխանցել ԵՊՀ ռեկտորին, որ ցանկանում է հանդիպել նրան։ Էմին-Տերյանը խոստացավ փոխանցել։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք փակ դռները չեն խանգարում դասապրոցեսին։ Ի պատասխան՝ ԵՊՀ խոսնակը նշեց. «Բարձրախոսն ավելի է խանգարում դասապրոցեսին, քան փակ դուռը»։
«Իմ քայլը» արշավի մասնակիցներին ի վերջո հաջողվեց մուտք գործել ԵՊՀ աշխարհագրության, երկրաբանության և քիմիայի ֆակուլտետներ։ Նրանք սկսեցին շրջել մասնաշենքում՝ դասադուլի կոչեր անելով։