Նավթի համաշխարհային գները նվազել են
Տնտեսություն
10:11 13/04/2018
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են:

Գազետա.ռու-ի փոխանցմամբ, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI  նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,07%-ով՝  կազմելով  67,02  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,08%-ով՝ հասնելով բարելի համար 71,96  դոլարի:

Ըստ աղբյուրի՝ ապրիլի 11-ին Brent  և WTI մակնիշի նավթի գները  հասել են  1 բարելի դիմաց՝ համապատասխանաբար 73 և 67 դոլարի, ինչը 2014-ից դեկտեմբերից ի վեր առավելագույնն է:

Գործակալության փոխանցմամբ, դա կապված է աշխարհաքաղաքական լարվածության աճով՝ կապված Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

Placeholder
Նավթի համաշխարհային գները նվազել են